1030793556Իրաքի բանակի և քրդական զինված ստորաբաժանումների (փեշմերգա) կողմից ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման գործողությունները կարող են սկսվել հոկտեմբերի 19-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը, հայտնում է Yeni Safak-ը:

«Կա տեղեկատվություն այն մասին, որ հոկտեմբերի 19-ին կարող է սկսվել ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման Իրաքի կենտրոնական կառավարության գործողությունը: Մենք պետք է պատրաստ լինենք: Շատ կարևոր է, որ այդ գործողությունում փեշմերգան արաբների հետ համերաշխ գործի»,- ասել է Էրդողանը լրագրողներին ԱՄՆ-ից Թուրքիա վերադարձող ինքնաթիռում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել