478111695Իտալիայից փաստաբանը դատի է տվել Emirates ավիաընկերությանը այն բանի համար, որ 9-ժամյա թռիչքի ժամանակ «անհարմարություն է զգացել» ավելորդ քաշ ունեցող հարևանի պատճառով, հայտնում է Arabian Business-ը:

Փաստաբանը պահանջել է 3 հազար դոլար` ներառյալ Քեյփթաունից Դուբայ թռիչքի փոխհատուցումը:

Նրա խոսքերով` նրա գեր հարևանը զբաղեցրել է նրա տեղի մի մասը, որի պատճառով փաստաբանը խնդրել է իրեն տեղափոխել, սակայն ինքնաթիռի աշխատակիցները հայտարարել են, որ ազատ տեղ չկա և ներողություն չեն խնդրել:

Իտալացին ավելացրել է, որ իրեն հարկ է եղել 9 ժամ կանգնել միջանցքում կամ նստել անձնակազմի տեղերում, եթե դրանք ազատ են եղել:

Ավիաընկերության կողմից մեկնաբանություններ չեն ստացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել