gty_kerry_presser_mar_140513_16x9_608ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ են արել Սիրիայի բոլոր խմբավորումներին հրաժարվել ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման հետ համագործակցելուց, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների արդյունքների վերաբերյալ հայտարարություններին:

«Մենք հաստատում ենք մեր ընդհանուր կարծիքը, որ «Ջեբհաթ ան Նուսրան» «Ալ-Քաիդա»-ի սիրիական թևն է և ահաբեկչական խմբավորում է: Այդ խմբավորումը մերժում է Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցումը և այդ երկրի ժողովրդավարական ապագան: Մենք կոչ ենք անում բոլոր զինված խմբավորումներին դադարեցնել համագործակցությունը այդ խմբավորման հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել