1477799660Սիրինարթ ազգային պարկի ղեկավարությունը մահացու թունավոր պարտուգալական նավախեցիների ներխուժման պատճառով փակել է Թաիլանդի Փհուկետ կղզու երեք լողափեր:

Այժմ փակ է Նայթոն, Յան-Յանգ և Յայան լողափերի մուտքը, հայտնում է ThaiPBS-ը:

Նավախեցիներին հեշտ է շփոթել սովորական մեդուզաների հետ, սակայն ի տարբերություն դրանց, պորտուգալական նավախեցիների թույնը կարող է լինել մահացու վտանգավոր մարդու համար, չնայած շատ հազվագյուտ դեպքերին: Առավել հաճախ դրանց այրոցից մարդիկ զգում են տանջալի ցավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել