kls_000001_00587_1_t218_190528Հայտնի ամերիկյան գրող Թուրմեն Կապոտեի աճյունափոշին շաբաթ օրը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 43750 դոլարով: Այդ մասին հայտնում է The Independent պարբերականը:

«Սակագներ են ստացվել Ռուսաստանից, Հարավային Ամերիկայից և Ասիայից: Հսկայական հետաքրքրություն է եղել այդպիսի եզակի լոտի նկատմամբ»,- ասել է աճուրդի նախագահը: Գրողի աճյունափոշին աճուրդից առաջ գնահատվել է 4-6 հազար դոլար:

Թուրմեն Գարսիա Կապոտեն ամերկացի վիպագիր և դրամատուրգ է: Էկրանավորվել է նրա ավելի քան 20 աշխատանքներ: Գրողը մահացել է 1984 թվականին 59 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել