168.am-ը գրում է.

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Су-34 կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովին:

«Ռոլան Գուրգենին իրականացրել է Су-34 ծրագրի ղեկավարումը: Նրա գլխավորությամբ ձևավորվել է մշակողների համագործակցություն, որը անցումային ժամանակահատվածի դժվարին պայմաններում կարողացել է հանձնարարված չափորոշիչներին համապատասխան իրականացնել օդային համալիրի հիմնական բաղադրիչների մշակումը»:

Լինելով Су-34-ի գլխավոր կոնստրուկտորը` ներկայում Ռոլան Մարտիրոսովը Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հետ պայմանագրերի շրջանակներում ղեկավարում է Су-34 ինքնաթիռների մարտական հնարավորությունների մեծացմանն ուղղված տեխնիկական խմբի աշխատանքները:

Ռոլան Մարտիրոսովը Պ. Օ. Սուխոյի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյում աշխատել է 1959 թվականից: Աշխատանքի ընթացքում զբաղեցրել է ինժեների, բրիգադի պետի, կոնստրուկտորական բաժնի պետի տեղակալի, ապա պետի և գլխավոր կոնստրուկտորի պաշտոնները: Նա մեծ ներդրում է ունեցել Պ. Օ. Սուխոյի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի այնպիսի հայտնի ինքնաթիռների մշակման, փորձարկման ու սերիական համալրման գործընթացում առաջացող տեխնիկական բարդ հարցերի լուծումներում, ինչպիսիք են Су-7БКЛ-ը, Су-15-ը, Т-4-ը, Су-24-ը, Су-24М-ը և Су-27-ը: Նրա անմիջական ղեկավարությամբ են մշակվել և իրագործվել Су-34 կործանիչի տեխնիկական հիմնական լուծումները: Դրանք թույլ են տվել ստեղծել համալիր, որը համապատասխանում է ՌԴ պաշտպանության նախարարության մարտավարական-տեխնիկական պահանջներին: Այդ ինքնաթիռներով ռուս օդաչուները սահմանել են համաշխարհային 7 ռեկորդ, որոնք մինչև օրս չեն գերազանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել