168.am-ը գրում է.

Ֆրանսիացու խոսքերի ճշմարտացիությունը ցույց կտան առաջիկա 3 շաբաթները:

«Բենզեման, Բեյլը և Կրիշտիանուն հրաշալի են խաղում, բայց նրանք կարող են ավելի լավ խաղալ: Նույնիսկ երբ երեքն էլ գոլի հեղինակ են դառնում, նրանք միևնույնն է պետք է ձգտեն ավելին անել:

Ռոնալդուն տարիներով ավելի լավն է դառնում: Եթե մենք սկսենք քննարկել Ռոնալդուին, ապա ես չեմ կարողանա կանգ առնել: Նա բարձր որակի ֆուտբոլիստ է և գիտի, թե ինչպես է պետք գոլ խփել:

Մեսսիի վնասվա՞ծքը: «Բարսելոնան» այնքան էլ լավը չէ առանց Մեսսիի: «Բարսելոնան» մեծ թիմ է, բայց առանց Մեսսիի, ամեն դեպքում, այն նույն թիմը չէ»,- Զինեդին Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը:

5 տուրերի արդյունքում հավաքելով 13 միավոր՝ «Ռեալը» գլխավորում է Լա Լիգան:

Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել է «Ատլետիկոյի» հետ խաղում և բաց կթողնի 3 շաբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել