Օդի աղտոտվածությունը տարեկան սպանում է մոտ 3.3 միլիոն մարդու: Գիտնականները պնդում են, որ արդեն 2050 թվականին այդ թիվը կկրկնապատկվի: Այս մասին հայտնում է dnpmag-ը:

Այսօր «օդային հակավարկանիշում» առաջատար են աշխարհի հետևյալ 7 քաղաքները, որտեղ բառացիորեն շնչելու օդ չկա:

Լակհանու, Հնդկաստան

Սա հյուսիսային Հնդկաստանում քաղաք է, որտեղ մարդիկ շնչում են արտանետվող գազերի և գործարանային թափոնների սարսափելի խառնուրդ:

Հորեմաբադ, Իրան

Իրանի ամենախիտ բնակեցված քաղաքներից է: Այստեղ մահացության մակարդակը 3.5 անգամ բարձր է, քան երկրում միջինը:

Ռավալպինդի, Պակիստան

Հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով մասնավոր ավտոմեքենաների շատ մեծ թվաքանակը հանգեցրել է օդի խիստ աղտոտվածության:

Ռայպուր, Հնդկաստան

Այս քաղաքը գտնվում է կենտրոնական Հնդկաստանում: Այստեղ օդի աղտոտվածության պատճառը պողպատի և ալյումինի արտադրության միանգամից մի քանի ձեռնարկություններն են:

Գվալիոր, Հնդկաստան

Քաղաքը այնքան աղտոտված է, որ այնտեղից ցանկանում են փախչել նույնիսկ տեղի բնակիչները:

Պատինա, Հնդկաստան

Հնդկաստանի արևելյան մասի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Էլեկտրաէներգիայի ոչ արդյունավետ օգտագործումը, մասնավոր տրանսպորտի առատությունը և ծայրամասերում արտադրությունների առկայությունը օդը համարյա անպիտան են դարձնում շնչելու հանար:

Պեկին, Չինաստան

Ցուցակը եզրափակում է Պեկինը: Այս լուսանկարը արված է անցյալ տարվա փետրվարին: Մեծ մասամբ օդը այստեղ հենց այս տեսքն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել