111Araratnews.am-ը գրում է.

Կանադայում Անգլիկան եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ եպիսկոպոս է ձեռնադրվել նույնասեռականը: 45-ամյա Քենոն Ռոբերթսոնը, որն իր զուգընկեր Մոհանին հետ երկու երեխա ունի, դարձել է Տորոնտոյի եպիսկոպոս, հայտնում է Christian Radio-ն:

Նա 1997-ին ձեռնադրվել էր որպես սարկավագ այն բանից հետո, երբ Տորոնտոյի Երրորդության համալսարանում աստվածաբանի մագիստրոսի կոչում էր ստացել: Նրա ընտրության ժամանակ շատերը բողոքում էին եւ պնդում, որ նրա վարած կենսակերպը չի համապատասխանում Եկեղեցու կանոններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել