Մամեդյարով. Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համարAysor.am-ը գրում է.

Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ընթացքում  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է «օկուպացված» տարածքներում ռազմական ներկայության դադարեցում և բարի կամքով պատրաստակամություն է հայտնում վերսկսել բանակցությունները հարցի քաղաքական կարգավորման շուրջ»,- ասել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել