Tert.am-ը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում լուրջ փոփոխություններ համարեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները և նշեց, որ դա ինչ-որ չափով ակնարկ է, թե ապագա տնտեսական քաղաքականության մեջ ինչ առաջնահերթություններ են լինելու: «Նախարարությունների անունից երևում է, թե ինչ առաջնահերթություններ են լինելու»,- ասաց նա:

Նշենք, որ կառավարության վերջին նիստին ներկայացվեց կառավարության կառուցվածքային որոշ փոփոխություններ, ըստ որոնց վերանվանվում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ Ներդրումների և ձեռնարկությունների աջակցության նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությանն ավելանում է «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառակապակցությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է դառնա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, իսկ Քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս, և ենթադրվում է, որ կստեղծվի կոմիտեի տեսքով, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնվում է Տուրիզմի վարչությունը, որը կդառնա կոմիտե:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ ստացվում է, որ առաջնահերթ ուղղություն է լինելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: «Սա, ըստ էության, նշանակում է, որ նոր վարչապետը իրոք առանձին ուշադրություն է դարձնելու այդ ուղղության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել