Մոուրինյու. Լեսթերին հաղթելը հեշտ չէրArmsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթիի» հետ խաղում իր թիմի հաղթանակը (4:1):

«Մենք լավ խաղ ցուցադրեցինք եւ հաղթեցինք: «Լեսթերին» այս ոճով հաղթելը հեշտ չէր: Խաղացողները արագ եւ ինտենսին հանդիպում անցկացրեցին: Հաճելի է վերադառնալ տուն՝ չեմպիոնին հաղթելուց հետո:

Նախորդ մրցաշրջանում մենք չէինք հաղթել «Լեսթերին», իսկ այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ հաղթեցինք:

Ինչ վերաբերվում է Ռունիին, ապա նա կարեւոր խաղացող է ինձ համար, «Մանչեսթեր Յունայթեդի» համար եւ այս երկրի համար: Ես նրան ամբողջովին վստահում եմ», -ասել է Մոուրինյուն խաղից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել