Panorama.am-ը գրում է.

Սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցվել է ավագանու անդամի 2 հազար 825 թեկնածու, որոնցից 737-ը` Արագածոտնի մարզում, 851-ը` Արարատի մարզում, 847-ը` Արմավիրի մարզում, 80-ը` Սյունիքի մարզում և 309-ը` Տավուշի մարզում: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեց ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Ավագանու անդամի գրանցված 2 հազար 825 թեկնածուներից  382-ն են իգական սեռի ներկայացուցիչներ:

Նրանցից 63-ն ավագանի անդամ դառնալու համար պայքարում է Արագածոտնի մարզի 35 համայնքներում, 121-ը` Արարատի մարզի 59 համայնքներում, 142-ը` Արմավիրի մարզի 76 համայնքներում, 5-ը` Սյունիքի մարզի 3 համայնքներում և 51-ը` Տավուշի մարզի 19 համայնքներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել