Իսպանական «Վալենսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուսթաֆին մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալ»-ում:

«Մենք հիանալի ձեռքբերում ենք կատարել: Մուսթաֆին շատ լավ տարիքում է և այժմ հիանալի մարզավիճակում է գտնվում», – ասել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը երեկ հայտարարեց նաև Լուկաս Պերեսի տրանսֆերի ձեռքբերման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել