Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 31-ին՝ ժամը 02.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող «Պանդա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի 34 LN 054 պ/հ (վարորդ Մ. Հ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZZ 504 պ/հ ավտոմեքենային, այնուհետև դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է «Պանդա» խանութի պահակատանը, ինչի հետևանքով Մ.Հ.-ը (ծնված 1972 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ. տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել