«Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ իրավապահներին սխալ օպերատիվ տվյալներ են ներկայացվել։ Ու հիմա ակտիվ քննարկվում Է վարկածն այն մասին, որ իրավիճակը սխալ ներկայացնելու հետևանքն են եղել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված արյունալի իրադարձությունները։ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ բախումներից առաջ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարությանը զեկուցել են, թե իբր քարերով և փայտերով զինված ցուցարարների մի խումբ Սարի թաղի կողմից շարժվում Է դեպի ՊՊԾ գնդի տարածք և պատրաստվում Է ճեղքել ոստիկանական պատնեշն ու միավորվել «Սասնա ծռերին»։ Այդ տեղեկության հիման վրա Էլ հրահանգվել Է Սարի թաղում հավաքված ցուցարարներին ամեն գնով ցրել։ «Ժողովուրդ»–ը փորձեց վերը բերված լուրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։ Ի պատասխան՝ նա ասաց. «Գործով քննություն Է ընթանում, բոլոր հարցերի պատասխանը քննության ավարտից հետո»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել