«Կառավարությունը իր առաջիկա նիստում որոշելու է մոտ 25 հեկտար հողատարածք տրամադրել նոր աղբանոցի տեղակայման նպատակով։ Հողատարածքը գտնվում Է Երևանի վարչական սահմաններում, սակայն պատկանում Է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։

Առաջին հայացքից որոշումը իր մեջ առանձնահատուկ ոչինչ չի պարունակում, մանավանդ որ նախագծի հիմնավորումների մեջ նշված Է, թե ներկայումս գործող Նուբարաշենի հայտնի աղբանոցը չի համապատասխանում որոշակի չափանիշների և պետք Է կառուցվի նորը։ Սակայն որոշման նախագծում հանձնարարական կա, ըստ որի պետք Է ապահովվի տվյալ տարածքում առկա «անտառային հողը ոռոգման ջրով սնուցող 150 մմ տրամագծով խողովակաշարի շուրջ 800 մ երկարությամբ հատվածի և մետաղական ցանկապատի ապամոնտաժումը, տեղափոխումը և վերատեղադրումը։ Այլ կերպ ասած, նոր աղբանոցի համար տրամադրվող տարածքի առնվազն մի մասը «անտառային հող Է», որը անգամ ապահովված Է ոռոգման ջրով: Թե որտեղ Է գտնվում հողատարածքը և այդ ինչ անտառային հողի մասին է խոսքը, որոշման նախագծում չի կոնկրետացվում։ Նշվում Է միայն, որ նոր տարածքը գտնվում Է հին աղբանոցի հարակից տարածքներում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել