Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը կապի հատուկ խողովակներ է հաստատել թուրք զինվորականների ու ընդդիմության ջոկատների միջև կոնֆլիկտներ թույլ չտալու համար, որոնք Սիրիայի հյուսիսում ընդունում են ռազմական գործողությունների տեսք։
Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Մեթյու Ալենը։ Նա սակայն հրաժարվել է ներկայացնել այդ համակարգման մանրամասները։

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Սիրիայում թուրք և քուրդ զինվորականների միջև ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագրի պահպանումը։
Նրա խոսքերով՝ 12-18 ժամ հանգիստ է անցել և իրենք ողջունում են դա, քանի որ նրանք կենտրոնանում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա և իրենք հուսով են, որ դա կշարունակվի նաև հետագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել