Lurer.com-ը գրում է.

Գյումրիի «Շիրակ»-ը պայմանագիր է կնքել ռուսաստանցի հարձակվող Գիորգի Գոգիչաևի հետ։ 25-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է «Զենիթի» սան: 5 մրցաշրջան հանդես է եկել «Ալանիայի» կազմում, այնուհետև տեղափոխվել «Սախալին»: Այնտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Ալանիա», որտեղ և հանդես է եկել մինչև 2015-16 մրցաշրջանի ավարտ:

Պայմանագիրը «Շիրակի» հետ նախատեսված է 1 տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել