Ուզբեկստանում չեղարկել են Անկախության օրվան նվիրված հանդիսություններըAysor.am-ը գրում է.

Ուզբեկստանի իշխանությունները չեղարկել են սեպտեմբերի 1-ին կայանալիք Անկախության օրվան նվիրված պաշտոնական տոնակատարությունները, փոխանցում է Lenta.ru-ն հղում անելով BBC Ozbek-ին:

Որոշման պատճառը չի նշվում: Հրատարակությունը չունի տեղեկություններ, թե արդյոք հանդիսությունների չեղարկումը կապված է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հոսպիտալացման հետ:

Օգոստոսի 27-ին 78-ամյա Իսլամ Քարիմովը գլխուղեղի արյունազեղման պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 29-ի երեկոյան «Ֆերգանա» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել է 78-ամյա Քարիմովի մահվան մասին: Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմում РИА Новости-ի աղբյուրը մահվան մասին հաղորդագրությունը հերքել է:

Քարիմովն Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 1991 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել