Artsakhpress.am-ը գրում է.

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն արձագանքել է Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:

Ինչպես հաղորդում է թուրքական Deutsche Welle-ն, Շտայնմայերը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի օրենսդիրների մուտքը ռազմաբազա, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորները հետ կքաշվեն այնտեղից:

«Քանի որ Ինջիրլիքում օտարերկրյա զինվորական առաքելությունների հարցը հաստատում է դաշնային խորհրդարանը, ապա անհրաժեշտ է, որ պատգամավորները կարողանան այցելել առաքելության վայր»,- ասել է Շտայնմայերը:

Նա մերժել է Չավուշօղլուի պահանջը` Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու վերաբերյալ: «Չեմ կարծում, որ դա որևէ կապ ունի խնդրի հետ և այս մասին ասել եմ իմ թուրք գործընկերոջը»,- հայտարարել է Շտայնմայերը:

Նախօրեին Չավուշօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ պաշտոնական Անկարանգերմանացի պատգամավորներին թույլ կտա մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա այն դեպքում,եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից:Անդրադառնալով գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալուհարցին` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Դա կախված է Գերմանիայի կողմիցձեռնարկվելիք քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլերի դիմեն, ապա մենք հնարավոր կդարձնենքայցը: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանք, ովքեր միջամտում են և մանիպուլացնում ենմեր պատմությունն անարդար ձևով, այց կատարելու թույլտվություն չեն ստանա»: Արտաքինգործերի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Չավուշօղլուի նախանշած «անհրաժեշտքայլերը» ենթադրում են, որ Գերմանիայի կառավարությունը հեռացնի իրեն Հայոցցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից և հստակեցնի, որ կառավարությունը չիաջակցում դրան:

Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-իգագաթնաժողովի շրջանակում Վարշավայում տեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպմանժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ`կառավարության անունից հայտարարություն անել այն մասին, թե Հայոց ցեղասպանությունըճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում Գերմանիայի կառավարությանպաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել