Պեսկով. Պուտինն ու Օբաման կհանդիպեն G20-ի շրջանակներումAysor.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպեն G20 գագաթնաժողովի ժամանակ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն։

«Ակնհայտ է, որ G20-ին նախագահները, այսպես թե այնպես, կհանդիպեն հենց ֆորումի շրջանակում»,- ասել է նա: Պեսկովը նաև նշել է, որ առանձին հանդիպման մասին որոշումը երկու երկրների առաջնորդները կընդունեն ինքնուրույն։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր Օբամայի և Պուտինի հանդիպման վերաբերյալ վերջնական համաձայնության բացակայության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել