Tert.am-ը գրում է․

Սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունների փաթեթն ընդհանուր առմամբ դրական է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:

Համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը 4 դեպքում, եթե պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին, պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր, վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը, տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:

Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն որոշ գործողություններ. առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները, լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը, ազատեն ճանապարհի երթևեկելի մասը, տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել