168.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին տարծված տեղեկությունները:

Ադրբեջանի ՊՆ տարածած լուրն այն մասին, թե իբր հայկական անօդաչու սարք է խոցվել Նախիջևանում, չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե իբր ադրբեջանական հակաօդային պաշտպանության ուժերը Նախիջևանում խոցել են հայկական անօդաչու սարք:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել