Ավստրիայի կանցլերը կոչ է անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններըAysor.am-ը գրում է.

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնն առաջարկել է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, հայտնում է РИА Новости-ն:

Նա նշել է, որ Եվրոպային անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը ոչնչի չի հանգեցրել, նա  ավելի հեռու ու հեռու է գնում։ Դրա հետ մեկտեղ, կանցլերը  քննադատել է Թուրքիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի և նրա ղեկավար Ժան Կլոդ Յունկերի դիրքորոշումը:

Քերնի խոսքով՝ չնայած երկու երկրների լարված հարաբերություններին, վստահեցնում է, որ ամեն դեպքում Թուրքիային որպես քաղաքական գործիչ է դիտարկում քաղաքականության, անվտանգության ու տնտեսության հարցերում։ Նա առաջարկել է զբաղվել համագործակցության այլ ձևերի փնտրտուքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել