Որոշ որդեր կարող են նորածին թռչնակների ուտել նրանց բներում: Այսպիսի եզրակացության են եկել լեհ թռչնաբանները՝ Վրոցլավի համալսարանից: Այս մասին հաղորդվում է Journal of Avian Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

Վրոցլավի մերձակայքում ուսումնասիրելով գորշ շիկահավերի վարքը՝ մի օր գիտնականները թռչունների բնի մոտ նկատել են Arion որդի: Հաջորդ օրը որդը մերձակայքում չի եղել, իսկ թռչնի բնում եղած բոլոր ձագերը սատկած են եղել, դրանց վրա բնորոշ վնասվածքներ են եղել, մերձակայքում՝ որդերին բնորոշ արտաթորանք:

Հայտնի է, որ որդերը զգում են հոտերը, ուստի հնարավոր է՝ նրանց կարող է գրավել թռչունների հոտը, հատկապես՝ հողին մոտ գտնվող բներում: Պարզվել է՝ թռչունների ծնողները ոչ մի կերպ չեն պաշտպանում սերունդը որդերից. գիտնականները դիտել են, թե ինչպես է շիկահավի հասուն էգը շարունակել ձվերի վրա նստել իր սերունդը ուտող որդի կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել