Tert.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 31-րդ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը չի հեռանա սպորտից: Այս մասին այս գիշերն ասաց Բրազիլիայից հայրենիք վերադարձած Միհրան Հարությունյանը:

«Ես անչափ շնորհակալ եմ ու անչափ հուզված եմ: Ես անսահման սեր եմ զգում իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավ բանն է, սա կյանք է, հույզերն ու զգացողությունները... Սա ինձ համար անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այսքանից հետո, ինչ ես տեսա այստեղ և ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- ասաց Միհրան Հարությունյանը:

«Զվարթնոց» օդանավակայանում և Հանրապետության հրապարակում քաղաքացիների վանկարկումները՝ «Միհրան, դու ես չեմիպիոնը», «Միհրան, չեմպիոն» չէին դադարում, իսկ օլիմպիական ոսկե մեդալակիրը չկարողացավ զսպել արցունքներն ու արտասվեց:

Նշենք, որ օլիմպիական ոսկուց մրցավարական կողմնակալության հետևանքով զրկված Միհրան Հարությունյանը եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։

«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,- ասել էր Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել