«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Ազգային ժողովի պաշտոնյաների միջև։

Լարվածությունն ինչ-որ պահի այնքան Է խորացել, որ գործը հասել Է նախագահական։ Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն Է, որը Սժ-ն պետք Է քննարկի և ընդունի առաջիկայում։ Ի. Զաքարյանը ցանկանում Է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի, կարողանա բյուջետային ծախսերի վրա իր ստուգելու լծակներն ավելացնել և Աժ-ին էլ շատ հաշվետու չլինել։ Կառավարությունը փորձում է այնպես անել, որ բյուջեի վրա թե ՎՊ-ի, թե Աժ-ի վերահսկողությանը հնարավորինս քիչ լինի։ Աժ-ն Էլ իր հերթին աշխատում Է այդ նոր օրենքով թե ՎՊ-ի՛, թե՛ կառավարության գործունեության վրա հնարավորինս շատ վերահսկողություն ունենալ։ Եվ, որոշ տեղեկությունների համաձայն, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հիմա նախագահականից փորձում են այս երեք ինստիտուտների լիազորությունները բաժանել»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել