Image resultNews Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելին օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ն անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից Վրաստանի Ցխինվալի օկուպացված շրջանում զորավարժություններ անցկացնելը.
«Ցավալի է, որ ժամանակակից աշխարհում նոր սահմաններ են անցկացվում, դա ամոթալի է։ Մենք չենք ճանաչում այդ սահմանները, լարափակողները, որոնք բաժանում են մարդկանց։
Մենք նաև չենք ճանաչում այդ սահմանների փակումը, դրանք այնտեղ ընդհանրապես պետք է չլինեն»։

Ամերիկացի դիվանագետն անընդունելի է համարել Վրաստանի տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայությունը.
«2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրի պայմաններով ռուսական զորքերը պետք է վերադառնան բազավորման նախնական վայրերը։ Մենք մտահոգ ենք Ռուսաստանի իրականացրած մասշտաբային զորավարժություններից»։

Օգոստոսի 26-ին Հարավային Օսիայում նշում են Ռուսաստանի կողմից իր անկախության ճանաչման 8-ամյակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել