Image resultOperativ.am-ը գրում է.

Այս ամիս Բրիթնի Սփիրսն իրեն նվիրել է Հավայան կղզիներում ընտանիքի անդամների հետ հանգստին: Այս մասին հայտնում է «Elle» ամսագիրը:

Ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, սակայն, որքան թվում է առաջին հայացքից: Հանգիստը կարող էր երգչուհու համար վերջանալ ողբերգությամբ:

«Ես Հավայան կղզիներում էի, այնտեղ անհավատալի գեղեցիկ էր: Ինչ-որ պահի ես գերագնահատեցի իմ ուժերը և լողացի հեռու և հանկարծ զգացի, որ ծովն ինձ քաշում է իր խորքը: Դա տևեց մոտ 5 րոպե, և այդ ժամանակ ես փորձում էի հանգստանալ և հասկանալ, թե ինչպես կարող եմ դուրս գալ այդ իրավիճակից»,- հայտնել է Սփիրսը:

Երբ Սփիրսն արդեն հուսատվել է, նրան օգնության են հասել փրկարարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել