Հերոսները վերադարձան. խելահեղ մթնոլորտ օդանավակայանումArmsport.am-ը գրում է.

Հայաստանի Օլիմպիական հավաքականի մեդալակիրները, պատվիրակության մյուս անդամները վերադարձան ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դը Ժանեյրոյից:

Մինչև մեր պատվիրակության ժամանումը «Զվարթնոց» օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Հազարավոր մարդիկ անհամբերությամբ սպասում էին մեդալակներին:

Օդանավակայանում հնչում էր ազգային երաժշտություն, շատ տեղերում ազգային պարեր էին: «Արթուր, Միհրան, չեմպիոն» վանկարկումները լսելի էին բոլոր տեղերից:

Մոտավորապես 00:50-ին մարզիկները, մարզիչները և պատվիրակության մյուս անդամները եկան սպասասրահ, որից հետո ուրախության, վանկարկումների աստիճանը հասավ գագաթնակետին:

«Զվարթնոցում» հազարավոր հավաքվածներ բուռն դիմավորեցին օլիմպիական թիմին, որից հետո անդամների հետ միասին քայլեցին դեպի օլիմպիական ավտոբուս:

Հերոսներին դիմավորելու էին եկել պաշտոնատար մի շարք անձինք:

Օլիմպիական մրցանակակիրների` օդանավակայանից դուրս գալուն պես շքեղ հռավարություն սկսվեց, որը տևեց մի քանի րոպե:

Մարզիկները հեռանում են, սակայն մարդկանց անցուդարձը չի դադարում: Երկրի գլխավոր օդանավակայանում այսօր ամեն ինչ այլ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել