Tert.am-ը գրում է.

Արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացը փակուղում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում, կյանքի չեն կոչվում: Վստահության բարձրացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները չեն կատարվում: Առաջնագիծը մոնիտորինգի չի ենթարկվում, հետաքննական մեխանիզմները չեն տեղադրվում: Արցախում սեփական ուժերով են ամրապնդում առաջնագիծը, որ ապրիլյան էսկալյացիայի բացերը, որոնք ունեցել ենք, չկրկնվեն»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ, արցախցիների շրջանում անցկացված սոցիալական հարցման համաձայն, մարդիկ պատրաստ չեն զիջումների, ուզում են շարունակել պայքարը, ինչը, Թևան Պողոսյանի խոսքով, ողջունելի է:

Պատգամավորը շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորում տեղի չի ունենա, քանի դեռ Արցախը բանակցային սեղանի շուրջ չի նստել: «Կարող են բանակցել տարբեր մտավարժանքների, փաստաթղթերի շուրջ, որոնք կգան ու կգնան, բայց ամեն ինչ որոշվելու է միայն այն դեպքում, երբ հենց Արցախի ներկայացուցիչները նստած լինեն Արցախի բանակցությունների սեղանին»,- հավելեց Պողոսյանը:

Թևան Պողոսյանի խոսքով՝ ԼՂ-ն պետք է պատրաստ լինի ռազմական գործողություններով հարցը լուծելուն, որովհետև ունի Ադրբեջանի պես հակառակորդ, ունենա հզոր բանակ, ապահովի բանակի գործունեության համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ունենա լավ ռազմական տեխնիկա:

Ինչ վերաբերում է տեսակետներին, որ հարցը կլուծվի հողերի հանձնման գնով, Թևան Պողոսյանն ասաց, որ հողերի վերադարձ չի լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել