168.am-ը գրում է.

Եթե մարսողական խնդիրներ ունեք, որոնք արտահայտված են ստամոքսի փքվածությամբ, քրոնիկ փորկապությամբ, ապա ձեզ ենք առաջարկում հրաշալի ըմպելիք, որը մաքրում է աղիներն ու օրգանիզմից դուրս բերում տոքսինները:

Նմանատիպ բնական մաքրումը չափազանց կարևոր է, քանի որ եթե ձեր մարսողական համակարգը ճիշտ չի գործում, ապա այն վնասում է նաև ամբողջ օրգանիզմին:

Եթե հաստ աղիքը խնդիրներ ունի և չի կարողանում դուրս բերել տոքսինները, ապա այս հյութը ձեզ համար է:

Պարզապես ընտրեք մեկ օր, երբ անհրաժեշտ չի լինի տանից դուրս գալ, և սկսեք դետոքսը:

Այս հյութը խորհուրդ է տրվում խմել նախաճաշից առաջ, ապա ևս մեկ բաժակ՝ ճաշից առաջ, և ևս մեկը՝ օրվա երկրորդ կեսին:

Ճաշին կերեք թեթև կերակուր և օրվա ընթացքում խմեք 6-8 բաժակ ջուր:

Հյութի բաղադրատոմս

  • 1/2 բաժակ թարմ քամած խնձորի հյութ
  • 2ճ/գ կիտրոնի հյութ
  • 1թ/գ կոճապղպեղի հյութ
  • 1/2 թ/գ ծովի աղ
  • 1/2 բաժակ տաք ջուր

Ջուրը լցրեք տարայի մեջ և տաքացրեք: Այնուհետև լցրեք բարձր բաժակի մեջ և ավելացրեք ծովի աղ ու անընդհատ խառնեք: Ծովի աղը կօգնի դուրս բերել տոքսինները՝ լավացնելով մարսողութունը: Ապա ավելացրեք խնձորի, կոճապղպեղի ու կիտրոնի հյութերը ու լավ խառնեք:

Խնձորը հարուստ է սննդարար տարրերով, որոնք օգնում են մարսողությանն ու լավացնում ընդհանուր առողջությունը: Կոճապղպեղն անցկացնում է փորի փքվածությունը, իսկ կիտրոնի հյութը խթանում է մարսողությունն ու հրաշալի հակաօքսիդանտ միջոց է:

Այս մաքրումը վտանգավոր չէ:

Ուշադրություն. Հղի կանայք հյութն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել