Lurer.com-ը գրում է․

Օգոստոսի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան երկու տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Օգոստոսի 24-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը՝ 1938 թ. ծնված Ազատ Հարությունյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել