Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա:

Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը. «Ղարաբաղի ընտրության խնդիրն է, իրենք են որոշել սահմանադրական այդ հայեցակարգը։ Այսինքն՝ այդ արտաքին վտանգի անմիջական գիտակցումը բուն Ղարաբաղում բերել է այդպիսի որոշման: Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա, ամենակարևորն այն է, որ համակարգերը լինեն ժողովրդավարական»:

Շավարշ Քոչարյանը համաձայն չէ այն ձևակերպման  հետ, որ Ղարաբաղի Հանրապետությունն ընտրել է սուպերնախագահական համակարգը. «Շատ անգամ, երբ ասում են նախագահական մոդել, պատկերացնում են Ադրբեջանի տիպի պետության: Դա այդպես չէ, որովհետև այն մոդելը, որ ընտրում է Ղարաբաղը, ավելի շատ նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Իմ կարծիքով՝ այստեղ  դերակատարում է ունեցել այն, որ դեռևս ԼՂՀ հարցը վերջնական կարգավորված չէ, և վտանգ կա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել