Artsakhpress.am-ը գրում է․

Գերմանիայի իշխանությունները ուսումնասիրում են Թուրքիայում ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմակայանից իրենց զինծառայողներին ու ռազմական տեխնիկան դուրս բերելու հնարավորությունը:

Այս մասին հայտնել է Spiegel Online պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիմա որպես այլընտրանք դիտարկվում է «Տոռնադո» հետախուզական օդանավերը ու գերմանական ՌՕՈւ լիցքավորող օդանավերը Հորդանանում կամ Կիպրոսում տեղակայելու հնարավորությունը: Վերատեղակայման դեպքում Բունդեսվերի առաքելությունը Սիրիայում ու Իրաքում կընդմիջվի առնվազն երկու ամսով, գրում է Spiegel-ը: Բացի դրանից երկու երկրներում էլ օդանավերի տեխննիկական սպասարկումը ավելի թանկ կարժենա:

ՊՆ-ում այդ տեղեկությունը դեռ չեն մեկնաբանում: «Մենք կցանականայինք գործողությունը շարունակել Թուրքիայից, բայց Ինջիրլիք ռազմակայանը այլընտրանք ունի».- մեջբերում է պաբերականը գերատեսչության ներկայացուցչի խոսքը

Բունդեստագում Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության պաշտպանական հարցերով խմբակցության փորձագետ Ռայներ Առնոլդը կոչ է արել Բունդեսվերին հեռանալ Թուրքիայից այն բանից հետո, երբ Անկարան վերջերս թույլ չէր տվել, որ գերմանացի պատգամավորները ՝ Գերմանիայի ՊՆ ստատս -քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի ղեկավարությամբ մտնեն Ինջիրլիք կայան: «Կառավարությունը պետք է հիմա շտապ կարգով այլ կայաններ գտնի գերմանացի զինվորների համար»,- համարում էնա: Առնոլդը նաեւ կասկածի տակ է դրել Սիրիայում ու Իրաքում դաշնակիցներին աջակցելու առաքելության ժամկետների երկարաձգումը Բունդեսթագի կողմից, եթե այն պետք է Թուրքիայից իրականացվի:

Բեռլինի ու Անկարայի հարաբերությունների վատացման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Գերմանիայի խորհրդարանը ընդունել է մի բանաձեւ, որում Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները ցեղասպանություն է անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել