Այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 40 000 աշակերտ Yerkir.am-ը գրում է.

Այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 40 000 աշակերտ, որը մի փոքր ավել է, քան` անցած տարի`2015-ին 38 000 առաջին դասարանցի ունեինք: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ այս սեպտեմբերի մեկը տարբերվում է մեր մյուս ուսումնական տարիներից, քանի որ այս տարի տոնում ենք ՀՀ անկախության 25-ամյակը, ինչի առիթով էլ նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ իրականացնել:

«Դպրոցական դասագրքերն արդեն պատրաստ են` 1-4-րդ դասարանցիները դրանք կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների գրքերը կլինեն վարձավճարով: Ինչ վերաբերում է  դրանց արժեքին, ապա դրանք տեղադրված են էչ միայն մեր կայքում, այլ նաև բաժանված են տնօրեններին, որոնց հրահանգել ենք դրանք փակցնել դպրոցում` տեսանելի վայրում»,-ասաց Հովհաննիսյանը:

Yerkir.am_ի հարցին, թե կան արդեն տվյալներ, թե քանի դպրոց այս տարի այդպես էլ չի ունենա առաջին դասարանցիներ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատկերը պարզ կլինի առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում.«Կարծում եմ, այո, կլինեն դպրոցներ, որոնք չեն ունենա առաջին դասարանցի, բայց այդ դպրոցների թիվն այնքան էլ շատ չի լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել