Աղջիկս դեռ շատ փոքր է, որպեսզի երկրներն ու քաղաքները տարբերի իրարից, սակայն տատիկի և պապիկի հետ իրեն հիանալի է զգում. Աննա Բաբայանը ընտանիքի հետ միասին Երևանում է

Life.panorama.am-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Աննա Բաբայանը այս օրերին Հայաստանում է, իսկ նրան ուղեկցել են ամուսինն ու 7-ամսական դուստրը: Ի դեպ՝ փոքրիկ Մարինան առաջին անգամ է մայրիկի հայրենիքում:

«Թեեւ արդեն մի քանի տարի է, ինչ պարտաճանաչ ամեն տարի այցելում ենք Հայաստան, բայց այս անգամ հատուկ նպատակ ունեին` մեր դստրիկին պետք է մկրտեինք եւ մասնակցեինք բարեկամուհուս հարսանիքին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երջանիկ մայրիկն ու հայտնեց, որ Սուրբ Գայանե Եկեղեցում արդեն կայացել է իրենց ընտանիքում շատ կարեւոր համարվող դստեր Մկրտության արարողությունը:

Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ փոքրիկ Մարինան իրեն շատ լավ է զգում Երեւանում.

«Ճիշտ է` աղջիկս դեռ շատ փոքր է, որպեսզի երկրներն ու քաղաքները տարբերի իրարից, սակայն տատիկի եւ պապիկի հետ իրեն հիանալի է զգում»,- նշեց նա ու իր համոզմունքը հայտնեց, որ աղջիկն ապագայում Հայաստանն իր հայրենիքն է համարելու եւ հաճախ է այցելելու մայրիկի ծննդավայր:

Նշենք, որ փոքրիկ աղջնակն այս ընթացքում հասցրել է նաեւ ծնողների հետ ճանապարհորդել.

«Մենք շատ են սիրում ճանապարհորդել ու փորձում ենք հնարավորինս շատ ժամանակ հատկացնել դրան: Բալիկս շատ հանգիստ ու խելոք է, ուստի խանգարող հանգամանք չկա, բացի այդ էլ մենք փորձում ենք այնպես պլանավորել հանգիստը, որ փոքրիկի հետ ոչ մի խնդիր չառաջանա»,- հավելեց մոդելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել