Tert.am-ը գրում է.

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները շարունակելու են պայքարել գործարանի վերագործարկման համար։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների համակարգող խորհրդի անդամ Կարինե Շահվերդյանը։

«Մենք հասնելու ենք նրան, որ «Նաիրիտ»-ը վերագործարկվի, որովհետև դա միայն մեզ համար չէ, այլ երկրի տնտեսության զարգացման, մեր երեխաների՝ ապագա սերունդների համար է»,- ասաց Կարինե Շահվերդյանը։

Նա կառավարության շենքի առջև այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ներկայացրեց նաև աշխատավարձերի ուշացման պատճառով առաջացած տույժերի ու տուգանքների թեման, համաձայն որի՝ իրենք պայմանագիր են ստորագրել, որ հրաժարվում են այդ գումարներից աշխատավարձը ստանալու պայմանով, բայց հիմա պահանջում են նաև կուտակված տույժերի ու տուգանքների գումարը։

«Եթե դուք ուզում եք դիմել մեզ, մի բան խնդրում եմ նկատի ունեցեք, որ մենք ոչ պետական մարմինների դեպքում չենք կարող միջամտել, բայց, ամեն դեպքում, եկեք գրասենյակ, միգուցե հարցեր լինեն, որ կարողանանք քննարկել»,-«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին պատասխանեց Արման Թաթոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել