Ուժեղ շոգեր կլինեն. Գագիկ ՍուրենյանShamshyan.com-ը գրում է.

Առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում ակտիվորեն կպահպանվի: Նրա գործունեության ակտիվ գոտիները կլինեն՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիները, Գեղարքունիքը, որտեղ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մյուս շրջաններում՝ Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Արարատյան դաշտում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում տեղումների հավանականությունը մեծ է հատկապես երեկոյան ժամերին:

Նշեմ, որ վաղվանից սկսած առաջիկա 5 օրերին, հատկապես մեծ է կարկուտի հավանականությունը: Ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին: Մեր երկիրը գտնվում է արևմտյան սառը օդային հոսանքների ազդեցության գոտում: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Մինչև օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ցածր ջերմային ֆոնը կպահպանվի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ցերեկը օդի առավելգույն ջերմաստիճանը չի գերազանցի +32…+33 աստիճանը:

Ջերմաստիճանի զգալի բարձրացում պետք է սպասել օգոստոսի 5-ից: Դեռ ուժեղ շոգեր կլինեն: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել