Ֆրանսիայում ազգային գվարդիա կստեղծեն ոստիկանությանն աջակցության համար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսիացի խորհրդարանականների հետ խորհրդակցությունից հետո:

«Ազգային գվարդիայի ստեղծման նախագիծը, որը կծառայի ֆրանսիացիների պաշտպանության շահերին, կներկայացվի օգոստոսի սկզբին»,- նշել է նա: Նրա խոսքով՝ գվարդիան կստեղծվի «գործող օպերատիվ պահուստների» հիման վրա, այսինքն՝ պահեստայինների հաշվին:

ՆԳՆ-ի աջակցության նոր կառույց ստեղծելու որոշումը պատասխանն է Ֆրանսիայոմ վերջին ահաբեկչություններին:

Ազգային գվարդիայում ընդգրկվել կկարողանան նաև հասարակ քաղաքացիրները: Ավելի վաղ երկրի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը դրա հետ կապված՝ դիմել է երկրի բոլոր ոչ անտարբեր բնակիչներին՝ կոչ անելով աջակցել նախաձեռնությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել