168.am-ը գրում է.

Հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Սանահին թաղամասում, քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից հանել են 2005 թ. ծնված Դ. Գ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել