Artsakhpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է երկրի քաղաքացիների պաշտպանության համար Ազգային գվարդիա ստեղծել:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ելիսեյան պալատի կոմյունիկեի մեջ ասվում է, որ Հանրապետության նախագահը որոշում է կայացրել ստեղծել Ազգային գվարդիա գոյություն ունեցող պահուստային ուժերից։ Որոշումն ընդունվել է Օլանդի եւ պատգամավորների հետ հանդիպման ավարտին։

Նախագահը օգոստոսի սկզբին Պաշտպանության եւ խորհրդին տեղյակ կպահի գվարդիա ստեղծելու մասին։ Դրա ստեղծման պայմանները կքննարկվեն սեպտեմբերին խորհրդարանական հանձնաժողովներում, որպեսզի հնարավորինս արագ սկսեն այդ կառույցի ստեղծումը։

Ֆրանսիայում վերջին 2 տարում ահաբեկչությունների ալիք է բռնկվել, որոնց պատասխանատվությունը մեծամասամբ ստանձնում է ԻՊ ահաբեկչական խմբավորումը։ Վերջին հարձակումը եղել էր Ռուանայի արվարձաններից մեկի եկեղեցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել