Մովսես գյուղի հանդամասում տրակտորը գլորվել է. 34-ամյա տղամարդը մահացել էAysor.am-ը գրում է.

Հուլիսի 27-ին, ժամը 16.50-ին, «Բելառուս» մակնիշի տրակտորը Տավուշի մարզի Մովսես գյուղի «Մեծ քոլ» կոչվող հանդամասի թեք հատվածում գլորվել է, ինչի հետևանքով վարորդը՝ 1982 թ. ծնված Արման Ապրեսյանը, տեղում մահացել է, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել