168.am-ը գրում է.

«Ցանկացած հրապարակում դառնում է ուսումնասիրության առարկա, արդեն ծառայողական քննություն կա նշանակված բոլոր դեպքերով և չկա մի հրապարակում, որ ուսումնասիրություն չկատարվի և համարժեք գնահատական չտրվի: Այնպես որ, սպասեք արդյունքներին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացրած դեպքը, երբ ոստիկանական «հրեշտակ» Մարգարիտա Կարապետյանը կոպտորեն ոլորում է տարեց կնոջ թևերը:

Սակայն Ա.Ահարոնյանը հրաժարվեց հստակեցնել, թե մասնավորապես Մարգարիտա Կարապետյանի այս արարքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացվում է, թե ոչ. «Բոլոր դեպքերով, չեմ կոնկրետացնում, բայց բոլոր դեպքերով, եթե կա հրապարակում, որտեղ ոստիկանության աշխատակից կա և քննարկվում է, որ նրա գործունեությունը իրավասություններից դուրս է եղել, որ ծառայության ընթացքում կատարել է ինչ-որ բան, բոլոր նման դեպքերը դառնում են ծառայողական քննության և ուսումնասիրության առարկա»:

Ա.Ահարոնյանը նշեց, որ նախապես չի կարող ասել, թե այդ ծառայողական քննությունները որքան կտևեն, միայն ասաց, որ երբ արդյունքներ կլինեն, կտեղեկացնեն հանրությանը:

Հավելենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, Մարգարիտա Կարապետյանը (Մագա) Վարդանանց փողոցի «Քրեյզի» ակումբում պարուհի է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել