davitogluAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում իրենց դերն են խաղացել Ադրբեջանն ու Ղազախստանը` հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները:

Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան ճիշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ՝ սկսելով երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց:

Խոսելով ռուսական «Սու-24» օդանավի միջադեպի մասին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ անկախ այն բանից, թե ճգնաժամից հետո ինչպես կզարգանան Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, Անկարան գործել է օրենքի շրջանակներում՝ կապված իր օդային տարածքի խախտման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել