168.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում են ՊՊԾ գնդի տարածքում բուժանձնակազմին պահելու վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին նշվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։

«Մեզ համար խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները: Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձի կամ նման հնարավորություն:

Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել