167263_srcAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի և Իրանի ռազմական համագործակցությունը կընդլայնվի և դուրս կգա ավելի բարձր մակարդակ` հայտարարել է Իրանի ռազմաօդային զորքերի հրամանատար, գեներալ Սեյեմ Քամալ Պայամարին:

«Դեսանտային դասակ-2016» միջազգային առաջին մրցումները մեկնարկել են հուլիսի 27-ին Նովոռոսիյսկում: Մրցումներին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Իրանի, Եգիպտոսի, Վենեսուելայի ներկայացուցիչներ: Զինծառայողները դեսանտային վարժանքներ են կատարել Մի-8 ուղղաթիռներից և марш бросок իրականացրել 10 կմ-ի վրա:

«Ունենք շատ լավ համագործակցություն Ռուսաստանի հետ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում և ապագայում, քանի որ հարևաններ ենք և լավ ենք հասկանում միմյանց: Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը` որպես մեր հարևանի, կընդլայնվի և դուրս կգա նոր, ավելի բարձր մակարդակ»,- ասել է իրանցի հրամանատարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել