Նախարար Արմեն Մուրադյանն այս պահին ՊՊԾ գնդի տարածքում էArmlur.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ   ՊՊԾ գնդի տարածքում այժմ շտապօգնության չորս աշխատակից պատանդի կարգավիճակում է գտնվում:

Ավելի ուշ  «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որում նշվում է, որ շտապօգնության աշխատակիցների փոխարեն ապստամբները պահանջում են, որ իրենց մոտ գա ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այս պահին ՊՊԾ գնդի մոտակայքում է, փորձում է ներս մտնել, սակայն իրավապահները կտրուկ արգելել են նախարարին անգամ մեկ քայլ  առաջ գնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել