Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթացի են սպասում ղարաբաղյան կարգավորման հարցով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպմանը: Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումները մեծ դեր են խաղացել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայունության և լարվածության նվազման ապահովման գործում: Նախագահների միջև սպասվող հանդիպումը պետք է ցույց տա հրադադարի ռեժիմը պահպանելու կողմերի ցանկությունը: Մենք նաև սպասում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթացի ձեռքբերմանը, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության նվազմանն ուղղված գործունեությունը: Մենք ակնկալում ենք, որ կողմերը հավատարիմ կմնան իրենց ստանձնած պարտավորություններին հրադադարի ռեժիմի պահպանման հարցում նախագահների արտահայտած պատրաստակամության ֆոնին»,- ասել է Ուորլիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել